Դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը։
Այս մասինն ֆեյսբուքում գրել է Էդմոն Մարուքյանը։
Պատասխան հիմնավորման մեջ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ խորհրդարանում քաղաքական կամք ձևավորող ուժի ղեկավարն ըստ էության չի կարող իր լիարժեք մասնակցությունն ունենալ երկրի համար կարևորագույն իրադարձությունների այս փուլում։
Հիշեցնենք, որ Մարուքյանը դիմել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ։
Նույն պահանջով 13 կուսակցություններ ևս դիմել էին Դավթյանին։
Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։