Հայաստանում ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել 331 սուբյեկտի՝ 148 լրատվական գործունեություն իրականացնող, իսկ 183-ը` լրատվական գործունեություն չիրականացնող: ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե կա՞ն արդյոք քաղաքացիներ, լրատվամիջոցներ, որոնք արգելված հրապարակումներ են արել։
Պատգամավորը պատերազմական իրավիճակում թիկունքում ջլատում մտցնելը ստորություն և նենգություն է համարում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, որ ռազմական դրության ժամանակ որոշ գործիչներ սոցիալական ցանցերում արգելված հրապարակումներ են անում, ինչն անընդունելի է։