Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասյօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով փոփոխություններ են կատարվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար կազմում։
Այդ հրամանագրերի համաձայն՝ Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից՝ միաժամանակ ազատվելով նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։
Այլ հրամանագրերով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱծ տնօրենի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ԱԱԾ տնօրեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի արդեն նախկին տեղակալ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում էր 2020թ․ հոկտեմբերի 8-ից, երբ Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։