Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը կայացրել է արդարացի որոշում:
Արթուր Վանեցյանը ձերբակալվել է նոյեմբերի 12-ին: Նա կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) և 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով: