Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Հայրենիք» կուսացության Խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։
«Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»,-գրել է նա: