Օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով Անի Սամսոնյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետին՝ հետևալ հարցերով.
1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,
2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։
3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը:
Ի պատասխան 1-ին հարցի հավաստիացնում են, որ դիմակավորված և այլալեզու գրառմամբ հանդերձանքով անձինք եղել են ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայողներ: Ստիպված օգտագործել են պահեստավորված հանդերձանք և չեն հասցրել հեռացնել օտարալեզու գրառումները:
3-րդ հարցին ի պատասխան` թե ինչու են ոստիկանները եղել դիմակավորված, որ դա բխել է ՀՀ Ոստիկանության ծառայողների անվտանգությունն ապահովելու նկատառումներից, որը կարծում եմ ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում: Հետագայում այդ պրակտիկան պետք է բացառվի։
Հիշեցնենք, որ վերջերս ընդդիմության կազմակերպած ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերը առանց հայկական զինանշանների սև համազգեստով ու դիմակավորված էին, ինչը տարօրինակ էր թվացել հասարակությանը։