Ոստիկանությունը բերման է ենթարկել երգչուհի Շուշան Պետրոսյանին։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը Ոստիկանություն է ահազանգել, որ ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Ոստիկանություն դիմած Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով։
Նշենք, որ Armenia Today-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը պատմել է միջադեպի մանրամասները, որոնք ներկայացված են ստորև՝
https://t.me/armnewschannel/20231