ՀՀ կառավարության հունվարի 14-ի որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ որ սահմանափակումը գործելու է վեց ամիս ժամկետով։
«Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։