Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, հայտնում են պաշտապանական թիմից։