ՀՀ Ոստիկանությունն իր ֆբ-յան պաշտոնական էջում հայտնում է, որ մարտի 27-ին Մալաթիայի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն ակնհայտ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Քաղաքացիներն, ըստ հաղորդագրության, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ և չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
«Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։