ՀՀ Ոստիկանությունն իր ֆբ-յան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որով հայտնում է, որ վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հայտնվել են կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Տեսանյութում ներկայացվում է այդպիսի էջերից մեկը։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քիբերհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ` նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Այս պահին նմանատիպ մի քանի էջ փակվել է։
Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից՝ դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ»,- զգուշացնում է Ոստիկանությունը։