Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր էջում գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«Իմ տվյալներով՝ Բաքվում ավելի քան 115 հայ ռազմագերի է պահվում: Մեր պետության օգնության կարիքն ունեցող ավելի քան 115 զինվորական։ 115 զինվորական՝ կախված նիկոլական իշխանությունից: Վարչապետական ընտանիքը թաքցնում է նաև զոհվածների, վիրավորների և անհայտ կորածների թիվը: Եվ բոլորը լռում են։ Երբ Նիկոլը խոսում է այն մասին, որ նա առաջին պատասխանատուն է, բայց ոչ առաջին մեղավորը, նա օգտագործում է այդ լռությունը, որովհետև նրա ակնհայտ ու անվիճելի մեղքն այդ բեկումնային ճակատագրերն են: Եվ նա գիտի, որ այդ պատասխանատվությունից չի խուսափելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ հունվարի 11-ին Փաշինյան-Ալիև հանդիպում է նախատեսվում, որից առաջ, նրա խոսքով, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խիստ գաղտնիության մթնոլորտում մեկնելու է Բաքու:
«Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ»,-նշել էր նա: