Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:
Թեմայի առնչությամբ ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Ըստ Սարգսյանի՝ պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսին անվանում է «չինական վիրուս»:
«Դա ռասիզմ, կամ քսենեֆոբիա չէ: Դրանով նա գլոբալ խնդիր է լուծում,- նշել է նա՝ առանձնացնելով մի քանի խնդիրներ։
1. Հետտկորոնավիրուսային աշխարհում Չինաստանից տնտեսական փոխհատուցման համար հող է նախապատրաստում:
2. Հետկորոնավիրուսային աշխարհում հեգեմոն դերի մրցակցությանն է պատրաստվում:
3. Հոգեբանական հարձակում է իրակամացնում Չինաստանի ղեկավարության դեմ` գլոբալ պատասխանատվություն ստանձնելու համար»,- ընդգծել է ամերիկագետը։
Սուրեն Սարգսյանը նշել է, որ Չինաստանը հակագրոհում է,
«1. Կորոնավիրուսի տարածման համար մեղադրում է ամերիկացի զինվորականներին:
2. Պետական (կորպորատիվ) պատասխանատվություն է ստանձնում և աջակցում է տարբեր պետություններին վիրուսի դեմ պայքարի գործում»։