Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վերաբերյալ տվյալները հունվարի 17-ի առավոտյան։
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 164 235-ի, գրանցվել է 3715 մահ, 152 615 մարդ ապաքինվել է:
Վրաստանում գրանցվել է 247 025 դեպք, 2916 մահ, 231 385 մարդ ապաքինվել է:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 226 951 է, 2 998 հիվանդ մահացել է, 241 423-ը՝ առողջացել։
Թուրքիայում գրանցվել է 2 246 047 դեպք, 23 664 մահվան դեպք, առողջացել է 2 246 047 մարդ:
Իրանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1 324 395-ի, ապաքինվել է 1 113 224 մարդ, մահացել՝ 56 717 մարդ:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 544 623 դեպք, առողջացել է 2 936 991 մարդ, 65 085-ը՝ մահացել է: