Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը նամակ է հղել Թուրքիայի բժիշկների միությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության Twitter-յան էջում այսօր հրապարակված հաղորդագրությունը:
«Նամակում դեսպանը զարմանք է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հիշատակման բացակայության վերաբերյալ: Այն անտեսվել է կազմակերպության կողմից պատրաստված «Պատվաստանյութերը՝ ընդհանուր արժեք ողջ մարդկության համար» նյութում:
Ռուսաստանի դեսպանը նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի բժիշկների միությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման գործում Ռուսաստանի ջանքերը»,-ասված է հրապարակման մեջ: