Բրազիլական «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկայի գիտնականները մշակել են աշխարհում առաջին գենետիկ թեստը կորոնավիրուսը ախտորոշելու համար, հայտնում է G1 պորտալը:
Այս բարձր ճշգրտությամբ վերլուծությունն արդեն արտոնագրվել է մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային արտոնագրային համակարգում Միացյալ Նահանգների տարածքում։ Արդեն հունիսից թեստը հասանելի կլինի կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար։ Դրա մշակման հիմքում ընկած է հաղորդակցման նոր տեխնոլոգիան, որը վերլուծում է հիվանդության որոշման համար ԴՆԹ-ի փոքր բեկորները:
Նոր տեսակի կորոնավիրուսի ճանաչման համար գիտնականները այս մեթոդը հարմարեցրել են ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հետ աշխատանքում, որը առկա է բոլոր վիրուսներում:
Հետազոտողների պնդմամբ՝ նոր թեստն ունի 100% ճշգրտություն, դրա արդյունավետությունը միաժամանակ համադրելի է ներկայում օգտագործվող ՊՇՌ-թեստերի հետ:
Աշխարհում առաջին գենետիկ թեստը հնարավոր կլինի օգտագործել զանգվածային ախտորոշման համար, քանի որ դրա օգնությամբ կարելի է միաժամանակ հետազոտել 1536 նմուշ, իսկ դա 16 անգամ ավելին է, քան ՊՇՌ-թեստավորման ժամանակ: Այս հետազոտության արդյունքը կարելի է ստանալ 3 օրվա ընթացքում։