Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում երկու-երեք անգամ բարձրացել է: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին՝ բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող: Փաշինյանի խոսքով՝ պարգևավճարներ են ստացել շտապ օգնության աշխատակիցները:
Նրա խոսքով ՝ պարգևատրումներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները։
«Առողջապահության նախարարությունն ապահովում է նաև բուժաշխատողների կեցության և սննդի հարցը։ Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պակասին, ապա այժմ համակարգը անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների կարիք ունի»,- նշել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ գործադիրը միջոցներ է ձեռնարկում վերակենդանացման բաժանմունքներում կարողություններն ավելացնելու ուղղությամբ:Նա հավելել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ներգրավել է նաև մեծ թվով կամավորների։
Գործադիրի ղեկավարը վստահ է՝ «Մենք հնարավորություն ունենք չեզոքացնել այդ պակասը, եթե պահպանենք անվտանգության անհրաժեշտ միջոցները»: