ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» («Լանզարոտի կոնվենցիա») վերաբերյալ մի շարք պնդումներին:
Հարությունյանը նշել է, որ փաստաթղթի վավերացումից հետո որոշակի շրջանակներ հանդես են գալիս իրականությանը չհամապատասխանող եւ մանիպուլյատիվ պնդումներով: Նա ընդգծել է, որ կոնվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի փաստաթուղթ է։ Նա նշել է, որ կոնվենցիայի 50 հոդվածներից 49-ը ոչ մի կապ չունեն կրթության հետ, եւ փաստաթղթով նախատեսվում է խստացնել մանկապղծության դեմ պայքարը եւ պաշտպանել երեխաներին այդ երեւույթից:
«Հարց է առաջանում, թե ինչու նախկին իշխանությունները՝ 2010 թվականիn միանալով կոնվենցիային, այն չեն վավերացրել 10 տարի շարունակ։ Պարզ պատճառով. նրանց շարքերում եղել են մարդիկ, ովքեր զբաղվել են մանկապղծությամբ և դատապարտվել դրա համար։ Նաեւ, ելնելով որոշակի քաղաքական դրդապատճառներից, նրանք այդ հարցին չեն անդրադարձել», – հայտարարել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ սեռական դաստիարակության, նոր դասագրքերի եւ նոր ծրագրերի հետ կապված Կոնվենցիայի վերաբերյալ բոլոր պնդումները կեղծ են:
Հարությունյանի խոսքով՝ նշված հոդվածը միայն կոչ է անում երեխաներին տրամադրել Բռնության մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել դրանից: Նա մեջբերել է կոնվենցիայի տեքստը, ըստ որի՝ երեխաներին նշված տեղեկատվության տրամադրումն առաջին հերթին ծնողների պարտականությունն է։
Հարությունյանը նաեւ նշել է, որ Կոնվենցիայի բացատրական մասի համաձայն՝ տվյալ տեղեկատվությունը պետք է համապատասխանի երեխայի տարիքին եւ որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չպետք է սթրեսի ենթարկի երեխային եւ նրա մոտ անվստահություն առաջացնի չափահասների նկատմամբ:
Արայիկ Հարությունյանը Լանսարոտի կոնվենցիայի և դրա հետ կապված կեղծ պնդումների մասին
Опубликовано Armenia Today – հայերեն Воскресенье, 31 мая 2020 г.