Նախնական տվյալներով՝ հունիսի 2-ին հնարավոր է իրականացնել Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան երթուղով չարտերային չվերթ։ Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ թռիչքն իրականացվելու է SCAT ավիաընկերության կողմից՝ կոմերցիոն հիմունքներով։ Դեսպանատունը խոստացել էր լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել չվերթի վերաբերյալ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցրել է, որ Հայաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում երկիր ժամանող բոլոր քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին։
Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիները պետք է նախապես Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տեղեկացնեն իրենց մտադրության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: