Ս.թ. մայիսի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար, աջակցություն է ցուցաբերել ՀՀ 88 քաղաքացու՝ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Ամստերդամով տարանցելիս օդանավակայանում վերջիններիս դիմավորել է հյուպատոս Դավիթ Միրզախանյանը։