ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առողջություն և ապաքինում է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել: Կորոնավիրուսը հաստատվել է նաև կառավարության ղեկավարի ընտանիքի բոլոր անդամների մոտ։