«Մեյմանդարի» շուկայում գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուկան փակ է, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ», – նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում 36 հաստատված դեպք կա։