Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ, ուղղակի չենք կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ:
«Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր ու կառավարություն էլ լինի, եթե այս շատ առանձնահատուկ իրավիճակում մենք չկարողանանք այդ գիտակցությունը մարդկանց հասցնել, որևէ մեկն ինչ-որ բան չի կարող անել»,- նկատեց Սիմոնյանը:
Նա նշեց, որ եթե մարդը դուրս գա իր միջանցքում խոսի ու հարևաններին վարակի, ոչինչ հնարավոր չէ անել:
Նա նաև նկատեց, որ եթե կարիք լինի, հնարավոր է քննիչ հանձնաժողով ստեղծվի:
Ինչ վերաբերում է խիստ կարանտինային ռեժիմին, Սիմոնյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ է, որ ընտրությունը ֆինանսապես մարդուն շատ ծայրահեղ վիճակի մեջ դնելու և հիվանդության առումով էլի ծայրահեղ վիճակի մեջ դնելու մեջ է:
«Երկու քարի արանքում որոշում կայացնելու մեջ է: Խիստ սահմանափակում չենք կարող իրականացնել»,- նկատեց նա։
Անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի պահանջին, նա ընդգծեց. «Ես կարող եմ նաևդրական բաներ ասել, որը կա, ուղղակի խուսափում եմ դրանից, որպեսզի մարդկանց մոտ հավելյալ դրական բան չլինի, որ մարդիկ ասեն՝ դե լավ, սենց բան ասեցին, ուրեմն լավ է… բայց ես կարծում եմ, որ այսօր նման թեմայով խոսելու իրավունք չունենք»: