8 տարվա ընդմիջումից հետո Սիրիական ավիաուղիների առաջին չվերթն իրականացվել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից և վայէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ուրբաթ՝ հունիսի 5-ին, Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Սիրիական ավիաուղիները Դամասկոսից Հայաստանի ուղղությամբ առաջին չվերթն են իրականացրել հինգշաբթի՝ Airbus A320 ինքնաթիռով, որը 8 տարվա ընդմիջումից հետո տեղափոխում էր 150 ուղևոր: