Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն է հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։
Մարզպետը հորդորել է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին։