ԱԺ դիմաց զուգահետ նիստին, որտեղ տեղի է ունենում գլխավոր դատախազի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրերի քննությունը, ընթանում է բողոքի ակցիա։
Ոստիկանները ԱԺ մոտակայքից բերման են ենթարկել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին։
Իրավապահների խոսքով՝ Ոստիկանության օրինական պահանջը չի կատարել և չի լքել բողոքի ակցցիայի վայրը․ դիմադրություն է ցույց տվել։
Ռոման Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետ է, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։