Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արհեստական բանականության և համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունը արդեն ներգրավել է ավելի քան 3 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից: SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում և եռապատկել ինժիներական թիմի ծավալները»,- գրել է վարչապետը:
Սաղմնային ներդրման շրջափուլում (seed round) SuperAnnotate-ը 3 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաեւ նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը եւ Plug and Play Ventures-ը: SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։
SuperAnnotate-ը ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի միջեւ: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից ինչպես նաեւ անոտացիոն ծառայություններ մատուցողներից:
Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 25 июня 2020 г.