«Խոսելով գիտակցված լոկդաունի մասին՝ մենք պետք է հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է իրեն սահմանափակի կամավոր և ըմբռնումով։ Անարդյունավետ կարանտինը ավելի շատ վնաս կբերի, քան ընդհանրապես կարանտինի բացակայությունը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ եվրոպական երկրների օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ լոքդաունի հայտարարությունը դեռ չի երաշխավորում բնակչության կողմից ռեժիմի հարյուր տոկոսանոց պահպանումը։
«Եթե խիստ միջոցներով ստիպենք պահպանել լոքդաունի ռեժիմը մայրաքաղաքի կենտրոնում, իսկ շենքերում ու բակերում մարդիկ կշարունակեն ազատ շփվել, ապա այն անարդյունավետ կլինի։ Յուրաքանչյուր մարդ, պահպանելով ռեժիմով սահմանված նորմերը, դա անում է իր և իր հարազատների, հատկապես նրանց համար, ովքեր տարիքով մեծ են։ Այդ պատճառով կառավարությունը տեսականորեն լոքդաուն կգնա միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ 100 տոկոսով կկարողանա վերահսկել բացարձակապես բոլորին և ամենուր, ընդհուպ մինչև ամենահեռավոր գյուղ, այլապես լոքդաունը միայն վնաս կբերի»,- եզրափակեց վարչապետը։