Գյումրեցի մահացած կնոջ դիակի ճանաչման պրոցեսում տեղի է ունեցել շփոթմունք․ հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր կորել գյումրեցի կնոջ դին։
Անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին՝ Թորոսյանը նշեց․
«Հայաստանի Հանրապետության կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է թվերին, որոնք, ցավոք սրտի, չեն իջնում, բայց արձանագրվում են մեր նման հավաքների ժամանակ և ոչ թե բժշկական հաստատություններում, կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից։ Մեն, առնվազն չունենք պայթյունավտանգ իրավիճակ։ Բոլոր կանխատեսումներով՝ հիմա պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար»,- ասաց Թորոսյանը։
Խոսելով քաղաքացիների դժգոհության մասին, որ իրենց չեն հոսպիտալացնում, մինչև թեստի պատասխանը չի ստացվում, Թորոսյանն ասաց.
«Մենք գտնվում ենք համաճարակի մեջ, ինչը եռակի-քառակի բեռ է առողջապահական համակարգի վրա, այսօր հստատված՝ տանը սպասող 2 դեպք ենք ունեցել՝ երեկվա 20-ի համեմատ, ինչը նշանակում է՝ այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ»։