Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է «Վնուկովո» օդանավակայանից Aircompany Armenia ընկերության կողմից Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գների շուրջ ստեղծված իրավիճակը:
Դեսպանությունից հայտնել են, որ քաղաքացիները մասնավորապես ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։
Նշվում է, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։
Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար դեսպանությունը կոչ է անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերում դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին։