ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցանկը։
Ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 21:20):
Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա 2 չվերթ Ural ավիաընկերության կողմից (առաջին չվերթ՝ Երևանից մեկնում՝ ժամը 16:25, երկրորդ չվերթ՝ Երևանից մեկնում՝ ժամը 16:45):
Ս.թ. հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 18:50, Երևանից մեկնում՝ ժամը 19:45):
Ս․ թ․ հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 21:40):
Ս.թ. հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):
Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան՝ ժամը 15:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան՝ ժամը 14:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան՝ ժամը 19:45):
«Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- ասվում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ։
Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia…
Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Понедельник, 6 июля 2020 г.