Սեյսմոլոգները 6,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ինդոնեզիայի ափերի մոտ, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հուլիսի 6-ին՝ տեղական ժամանակով 22:54-ին (հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 02:54-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Արևելյան Կալիմանտան նահանգում՝ Բատանգ քաղաքից 93 կմ հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 528,7 կմ խորության վրա:
Տարերքի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չկան: Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։