ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ZOOM հարթակում հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող շուրջ 500 ուսուցչի ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքները:
Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության մշակույթի ու սպորտի նախարարությունը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը նախաձեռնել է քննարկումը, քանի որ կարևորում է ուսուցիչների հետ անմիջական հաղորդակցությունը և ցանկանում է հետադարձ կապի միջոցով լսել մանկավարժական հանրույթի հնչեցրած առաջարկություններն ու դիտողությունները:
Մանրամասները՝ հղումով: