«Բիլայն»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Պատճառը «Թիմ» ընկերության կողմից «Բիլան»-ի գնելն է ու երկու ընկերությունների համակենտրոնացման արդյունքում «Բիլան»-ի աշխատակիցների՝ աշխատանքը կորցնելու մտավախությունը։
«ՎԵՈՆ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պոտենցիալ գործարքը հավանության է արժանացել արդեն ՀԾԿՀ նիստում, և ինքը ոչինչ չի կարող անել, սակայն իր համար ամենակարևորն իր աշխատակիցների շահերն են:
«Ոչինչ ասել չեմ կարող, բոլոր հարցերով դիմեք հանձնաժողովին։ Հանձնաժողովն է որոշում կայացրել հայեցակարգին հավանություն…
Опубликовано Armenia Today – հայերեն Пятница, 10 июля 2020 г.
Լրագրողների հետ զրույցում «Թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ իրականում ոչ մի խնդիր չի տեսնում ու ազատումներ չեն լինի։
«Բազմիցս նշել եմ, որ ոչ մի, մանավանդ զանգվածային, ազատումներ չեն լինելու․ մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է: Իրենք բանիմաց թիմ են, 30-40 տարի ԽՍՀՄ-ից հետո այդ ընկերությունը կերտել են: Մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ ենք, որ միասին ավելի լավ կարող ենք զարգացնել»,- ասաց Հայկ Եսայանը:
Ըստ նրա՝ ինքը, վերջին 20 տարիներին լինելով ոլորտում, լավ գիտի, որ վերջին տարիների խնդիրը մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել, և այդ իսկ պատճառով ինքն ընդհանրապես խնդիր չի տեսնում:
«Այսօր մենք հնարավորություն ունենք այդ մարդկային ռեսուրսն ունենալու և դրա վրա ձևավորելու նոր զարգացման ուղի ու ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց «Թիմ» ընկերության տնօրենը:
Նա նշում է, որ իր «Թիմ» ընկերությունը ունի 400 աշխատակից և միացվող ընկերության աշխատակիցները համալրելու են իրենց թիմը՝ հավելելով, որ երկրում ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվելու, քան կա։
Եսայանը նշեց, որ հանդիպում լինելու է «Բիլայնի» աշխատակիցների հետ, բայց այսօր, քանի դեռ գործարքը կայացած փաստ չէ, ինքն իրավասություն չունի դա անելու:
Հայկ Եսայանը հրաժարնեց նշել գործարքի գինը՝ ասելով, որ դա գաղտնիք է:
Դիտարկմանը, թե Ucom-ի վերջին օրերի խափանումներն իրենց անվան հետ են կապվում, Հայկ Եսայանն ասաց, որ պաշտոնապես հայտարարում է, որ իրենք դրա հետ որևէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) այս պահին արտահերթ նիստում քննարկում է «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարման հարցը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը Ucom-ից դուրս եկած Եսայան եղբայրներն են:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:
Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։
Հայկ Եսայանը հրաժարվել է նշել «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն ձեռք բերելու գործարքի գումարի չափը և փորձել փարատել աշխատանքը կորցնելու Beeline-ի աշխատակիցների մտավախությունները։
Опубликовано Armenia Today – հայերեն Пятница, 10 июля 2020 г.