Աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկության համար մի շարք փողոցներ դարձել են դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Նշվում է, որ երթևեկության համար փակ հատվածներ են Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։
«ԱԻ և ոստիկանության մարզային ու համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։ Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- ասվում է հրապարակման մեջ։
❗❗❗❗Ուշադրություն❗❗❗❗Հարգելի քաղաքացիներ, աննաադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է…
Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Понедельник, 13 июля 2020 г.