Հանրապետության տարածքում հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: