Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում վերանորոգվում են 1970-ականներին կառուցված 2-րդ և 5-րդ մանկապարտեզները, եւ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով հիմքից կառուցվում է թիվ 1 հիմնական դպրոցը։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Երկու մանկապարտեզներում շահառու երեխաների թիվը 210 է։
Դպրոցը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Շահառու աշակերտների թիվը 432 է։
Կառուցվող շենքերում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։
Մանկապարտեզների կառուցման համար պետական բյուջեից հատկացվելու է շուրջ 77 միլիոն դրամ։ Դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ։
#ԿառուցենքՀայաստանըՆորովի #Եղեգնաձոր
#ԿառուցենքՀայաստանըՆորովի #Եղեգնաձոր
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 22 июля 2020 г.