Էրեբունի ԲԿ-ն հայտնում է, որ հուլիս ամսին իսկական «բեյբի բում» է գրանցվել բժշկական կենտրոնում։
«Ամռան երկրորդ ամսին Էրեբունի ԲԿ ծննդատանն իսկական բեյբի բում էր։ Հուլիսին ծնվել է ռեկորդային 531 երեխա»,-նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում։
Նշվում է նաև, որ ծնվածներից 302-ը տղա է, 229-ը աղջիկ, գրանցվել է 14 երկվորյակի ծնունդ։