Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը: Նահանգապետն այս խնդրին անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Սա զազրելի է: Ատելության այս քարոզիչները տեղ չունեն Կալիֆոռնիայում»,- գրել է Նյուսոմը:
Հիշեցնենք՝ Կալիֆոռնիայի KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի պատերին ներկով անպարկեշտ արտահայտություններ են գրվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին, պատերից մեկն էլ ներկվել է Ադրբեջանի դրոշի գույներով:
This is sickening. These acts of hatred have no place in California. https://t.co/9qeUlens3z
— Gavin Newsom (@GavinNewsom) August 3, 2020