Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև տեղի հայ համայնքային կառույցները:
Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։
Տուժել են ՀՅԴ «Շաղզոյան» կենտրոնի մաս կազմող հայկական «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, որը պայթյունից մեծ վնասներ կրած հայահոծ Բուրջ Համուտ թաղամասում է գտնվում, ինչպես նաև «Համազգայինի» պատկերասրահը:
Վնասվել են նաեւ Բուրջ Համուդում գործող հայկական խոշոր հավաքատեղիները՝ Դաշնակցության ակումբները։
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը
Опубликовано Armenia Today – հայերեն Вторник, 4 августа 2020 г.
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը այցելել է ՀՅԴ Սարդարապատ ակումբ, որն ամենաշատ տուժած կենտրոններից է։ Վեհափառը Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ ծանոթացել է պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։