Հիմա մի քանի սցենարներ ու մոդելներ են քննարկվում սեպտեմբերից դպրոցներում դասերը սկսելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս ամենը կախված է վարակի տարածման տեմպից՝ միաժամանակ ընդգծելով, որ այս իրավիճակի բարելավման բոլոր որոշումները կայացվում են միասին՝ ժողովրդի հետ։
«Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ բոլոր սահմանափակումները օր առաջ հանվեն, բայց այդ որոշումը կայացնելիս պետք է շահագրգռված լինենք, որ հետո չենք գլորվելու հուլիսին արձանագրված իրավիճակին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հակահամաճարակային կանոնների պատշաճ պահպանման դեպքում միայն արագ կվերադառնանք բնականոն կյանքի։