Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի:
Ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգել պետական հիմները:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի` վիրավորվել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։
Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի: