Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Լիդիան Արմենիան» իր վագոն-տնակները տեղափոխելու մասին որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել:
«Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Ջերմուկի քաղաքապետը հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել տեղափոխել վագոն-տնակները: Քաղաքապետը նաև նշել էր, որ վագոն-տնակների տեղադրման հետ կապված թույլտվության հարցով զբաղվում են օրինապահները: