Սանկտ Պետերբուրգ-Երևան չարթերային չվերթը տեղի կունենա օգոստոսի 10-ին, հաղորդում է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության մամլո ծառայությունը:
«Տեղեկացնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Aircompany Armenia» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ս.թ օգոստոսի 10-ին ժամը 19:15– ին տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան կվերադառնան Գլխավոր հյուպատոսությունում նախապես գրանցված ՀՀ 134 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ: