Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդել է օգոստոսի 10-ին, 13-ին և 15-ին Հայաստանից Ռուսաստան նախատեսվող նոր չվերթների մասին:
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 10-ին նախատեսված է TYA9342 չվերթը Գյումրի-Մոսկվա ուղղությամբ (թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 15:50-ին):
Օգոստոսի 13-ին տեղի կունենա NGT Երևան-Չելյաբինսկ չվերթը (չվերթի համարն ու ժամանակը ճշտվում են): Օգոստոսի 15 – ին նախատեսված է նաև NGT Երևան-Եկատերինբուրգ չվերթը (չվերթի համարն ու ժամանակը ճշտվում են):
Նշվում է, որ թռիչքներն առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների համար է։ Չվերթին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա։