Օգոստոսի 14-ին նախատեսված է Հայաստանից Ռուսաստան հերթական չվերթը, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը:
Ըստ աղբյուրի՝ NGT b735 չվերթի թռիչքը Երևան-Դոնի Ռոստով երթուղով նախատեսված է օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին:
Նշվում է, որ մինչև չվերթ նախևառաջ կթույլատրվի ՌԴ քաղաքացիների մուտքը։ Չվերթին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Ցուցակները կձևավորվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա։