Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների շրջանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, տեղի ունեցած կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 %-ը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 % է: Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցն այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում գուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան: Բայց, ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ»,- նշեց Ավինյանը: