Կորոնավիրուսով պայմանավորված կայունությունը հարաբերական է, և այդ կայունությունը ցանկացած իրավիճակում կարող է փոխվել ու դառնալ անկայունություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրությունն ու մենք ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Միջին օրական թվերը հուլիսի համեմատ նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսի իրավիճակին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կառավարության քաղաքականությունը եղել է այն, որ որևէ քաղաքացի չպետք է մնա առանց բուժօգնության, դա կարողացել են ապահովել և կապահովեն այն ծավալների պարագայում, ինչ կար հուլիսի սկզբին՝ ընդգծելով, որ քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարկվեն կորոնավիրուսով։
Փաշինյանը նշեց, որ պետք է նաև վարչական լծակներ գործադրեն դիմակների պատշաճ կրումն ապահովելու համար, որ դիմակների կրման կանոնների չպահպանելը պատշաճ կերպով արձանագրվի։
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց պաշաճ կերպով կրել դիմակ՝ միաժամանակ ընդգծելով, որ բավականին թուլացվել են սահմանափակումները։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ տնտեսական գործունեության տարածքներում պրոկատիվ կերպով իրականացվող թեստավորումները արդյունք են տալիս։
Նախարարը նշեց, որ Լոռու մարզի տեքստիլի երկու ֆաբրիկաներում իրականացված 200 նմուշառումներից 50 դրական է եղել, իսկ դա նշանակում է, որ հակամաճարակային կանոնները պաշաճ կերպով չեն պահպանվում։
Թորոսյանը նաև նշեց, որ «Հայփոստի» գրասենյակներում, բժշկական կենտրոններում, Վանաձորից դուրս գտնվող մեկ այլ կարի ֆաբրիկայում իրականացված նմուշառումները որևէ դեպք չեն հաստատել, կամ շատ քիչ են հաստատվել, որոնք փաստում են կանոնների պատշաճ պահպանման մասին։
Վարչապետ էլ տեսչական մարմիններին հանձնարարեց խիստ վերահսկողություն իրականացնել այդ ֆաբրիկաներում։
Եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, կարող ենք արագ կվերադառնանք հուլիսի իրավիճակին․ վարչապետ
Եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսի իրավիճակին․ վարչապետ
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 20 августа 2020 г.