Այսօր Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման տասներորդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, բարձրաստիճան զիվորականներ, սպաներ, հայտնում է Գյումրու մարզպետարանը։
Հուշահամալիրում ամփոփված են 1855 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009 թ․ Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ և հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Վարդան Գրիգորյանը ողջունել է ներկաներին, խոսել դարերի խորքից եկող հայ-ռուսական բարեկամության մասին։
Այսօր Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման տասներորդ տարեդարձին նվիրված…
Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Четверг, 20 августа 2020 г.