Հայկական լրատվական կայքերը հայտնում են, որ այսօր ՌԴ-ում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Այս մասին հաղորդում են մասնավորապես Araratnews.am-ը և 168.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ըստ տեղեկությունների՝ Բաղդասարովը մինչ մահը գտնվել է կոմայի մեջ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հայ գործարար և հասարակական գործիչ Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1959 թ.: Նա «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփանակատերն է, նաև ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատերն էր։